Լրագրողների պատճառով հրաժարական տվեցի

Լրագրողների պատճառով հրաժարական տվեցի

Կիրակի առավոտ կանուխ Արարատի պաշտոնաթող մարզպետ Էդիկ Բարսեղյանը կոկիկ-սոկիկ հանգնված` ջահել-ջիվան ֆռֆռում էր իրենց շենքի բակում: Էս հեչ տխուր չե՞ք: «Ինչի՞ պտի տխուր լինեմ, ձեր` լրագրողներիդ դարդից եմ ընդամենը հրաժարական տվել, բայց տես, որ պրծում չկա»: Բա դիզվառելի՞քը: «Որ դիզվառելիքի խնդիր լիներ, ես հիմա նստած կլինեի, ոչ թե էստեղ զբոսնելիս»: Բա տարի՞քը: «Ես ծնվել եմ 1947 թվին, հրաժարական եմ տվել լրագրողներիդ երեսից, որ գրել եք, թե տարիքս հետ եմ տվել. որ հետ եմ տվել՝ իմ քույրս ծնվել է 44 թվին, եղբայրս ծնվել է 46-ին, բա էդ դեպքում ե՞ս երբ եմ ծնվել, իմ ծննդի օրը մեր գյուղ առաջին անգամ մեքենա է եկած եղել, մայրս մոտեցել, վարորդին հարցրել է` «անումդ հինչ ա՞», շոֆերն ասել ա` Լոնդիկ, ըտեղից էլ եկել ա իմ անունը»: Ո՞ր գյուղից եք: «Աղվանի»:



 



Հովսեփյա՞ն: «Բայց ճիշտ արի, էլի, որ լրագրողներիդ պատճառով հրաժարական տվի. Աղվանին Ղափանի ամենաբարձր գյուղն է. հետո էլ ես եմ նախագահին մայիսին, հետո էլ Ջերմուկում եմ խնդրել, որ ինձ ազատի գործից, ինձ երե՜ք պաշտոն են առաջարկել»: Ու պարտիզանի նման լռեց, թե ինչ պաշտոններ: Երեկ ոստիկանության լրատվականից մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին, որ Էդիկ Բարսեղյանն ի շրջանս յուր է արել` Արարատի մարզից վերադարձել է «բերկուտյան» տարածքներ ու այլեւս Վովա Գասպարյանի խորհրդականն է: «Արդեն երեք օր է, ինչ նրա հրամանն ստորագրված է»,- տեղեկացրին: