Քիչ է մնում զանգեմ Գալուստին ու ասեմ՝ եթե ճիշտ եղավ, մաղարիչ ունես

Քիչ է մնում զանգեմ  Գալուստին ու ասեմ՝ եթե ճիշտ եղավ, մաղարիչ ունես

 Քիչ է մնում զանգեմ  Գալուստին ու ասեմ՝ եթե ճիշտ եղավ, մաղարիչ ունես



Մամուլից տեղեկացա, էն էլ հավաստի աղբյուրներից, որ ՀՀ իշխանությունների հրահանգով անվտանգության ծառայությունը պատրաստվում է ամանորյա տոներից հետո արգելափակել Facebook սոցիալակամ կայքը մեր երկրում: Տեղեկացա, երանի ճիշտ լիներ, և շատ ուրախացա: Քիչ է մնում զանգեմ ՀՀԿ-ի գիտակ Գալուստին ու ասեմ՝ եթե ճիշտ եղավ, մաղարիչ ունես:  Հիմա կասեք՝ թշնամին տնից է լինում: Բայց ասելուց առաջ մի փոքր համբերեք: Մինչև հիմա չէի պատկերացնում որևէ միջոց, որևէ պատիժ, որ ազդի մեր ժողովրդի վրա ու բոլորով միասնական փողոց դուրս գանք: Իշխանությունն ինչ օյին էլ խաղում է՝ մարդիկ իրենց տանը փակվում  ու ֆեսբուքով ինքնարտահայտվում են, իշխանություններին թենիսի շարի նման տշում: Ֆեսբուքը որ փակեն, ի՞նչ կլինի: Հայկական մայդան: Օնլայն թերթերն ու խմբերը հերիք են, որ մի օր դուրս գան հրապարակ ու հարցնեն՝ ինչու՞ է ֆեսբուքը փակվում: Դեռ չեմ խոսում կայքերի «բալեյշիկների մասին»: Երբ այդ մասին արտահայտվեցի լուրն ինձ հասցնողն ասպես ասաց՝



-է՜, օնլայն մամուլի մեծ մասն իրենք են:



-Եթե իրենք են, այդ դեպքում ինչու՞ են փակում,- զարմացա:



- Կոմունիստների ժամանակ, որ պրոպագանդան մի աղբյուրից էր, վա՞տ  էր: - հենա հեռուստացույցը ունեն, մի աղբյուրը հերիք է, կողքից բզողին էլ կբզեն:



Չնայած այս  իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Գուցե զուր տեղն եմ լուր բերողին հակաճառում: Վերջը, ինչքան տեսնում եմ, այս իշխանությունն իր գերեզմանը իր ձեռքով է փորելու:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ