Հրահանգել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը

Հրահանգել են չգնալ Ծառուկյանի միջոցառմանը

Երեկ «Փարավոն» ռեստորանային համալիրում Գագիկ Ծառուկյանը, ավելի շուտ՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեն սպորտսմենների լավագույն տասնյակին էր պարգեւատրում: Այնտեղ էին սպորտին առնչություն ունեցող բոլոր գերատեսչությունների ներկայացաուցիչները, սպորտսմեններ, քաղաքական դեմքեր: ՀՀ նախագահի կողմից ներկայացված էր նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկա էր Ռոբերտ Քոչարյանը:



 



Բայց քանի որ հակասություններ կան սպորտի եւ երիտասարդության նախարարության ու ՀԱՕԿ-ի միջեւ, միջոցառումն անամպ չի անցել: Նախօրեին նախարարության աշխատակիցները հերթով զանգահարել են սպորտդպրոցների տնօրեններին, տարբեր սպորտսմենների եւ հորդորել, որ այդ միջոցառմանը չգնան: Այդ պատճառով՝ հրավիրվածներից ոմանք չեն ներկայացել միջոցառմանը՝ վախենալով, որ դա իրենց համար հետեւանքներ կունենա: Հիշեցնենք, որ դրանից մի քանի օր առաջ էր նախարարությունն էր շնորհավորել լավագույն տասնյակին: Այս տարի մեզանում լավագույն սպորտսմենների երկու ցանկ հրապարակվեց: