Էդ բժիշկ Աշոտյանին ասեք, որ Հայաստանը Անջելինա Ջոլիի դոշերը չի է՜, որ դանակով կտրի, հեռացնի…

Էդ բժիշկ Աշոտյանին ասեք, որ Հայաստանը Անջելինա Ջոլիի դոշերը չի է՜, որ դանակով կտրի, հեռացնի…

Հենց նոր tert, am-ից տեղեկացա, որ արևելյան Հայաստանի վերանվանման աշոտյանական ձևակերպումից հետո աշխարհում առաջացել է Հյուսիսատլանտյան օվկիանոսը: Տեսեք ինչ է գրում թերթը. «Մոտ 6 տոննա նավթ է արտահոսել Հյուսիսատլանտյան օվկիանոսի ջրերը՝  Hibernia նավթարդյունահանման հարթակում տեղի ունեցած արտահոսքի պատճառով»: Օվկիանոսը հավանաբար հայտնագործվել  է Արևելյան Հայաստանից հետո: Աշխարհագրությունից հիշում եմ, որ աշխարհում 4 օվկիանոս կա: Հեղինակային իրավունքի առումով Աշոտյանը հայց է ներկայացրել օվկիանոսագիտական մարմիններին՝ իրազեկելով, որ նորարության հեղինակն ինքն է և Ատլանտյան օվկիանոսն առանց հանրային քննարկման դնելու, իրավունք չունեն վերանվանել Հյուսիսատլանտյան օվկիանոս, մանավանդ որ առաջնահերթ դրված է Արևելյան Հայաստանի նորանվանումը: Լուրեր են շրջանառվում, որ Արևելյան Հայաստանն առաջացել է Հյուսիսատլանտյան օվկիանոսի արտահոսքից: Մինչ ես գիտական պրպտումների մեջ եմ ու գիտականորեն եմ փորձում պարզաբանել, թե  Արևելյան Հայաստան տերմինը Աշոտյանի որ կիսագնդից է արտահոսել /արևելյա՞ն, թե՞ արևմտյան/ իմ գեներալնի ընթերցողը պարզ ու շիտակ գրում է՝ էդ բժիշկ Աշոտյանին ասեք, որ ՀայաստանըԱնջելինա Ջոլիի դոշերը չի է՜, որ դանակով կտրի, հեռացնի:



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ