Ասա՝ ով է լավ ընկերդ, ասեմ՝ ով ես դու

Ասա՝ ով է լավ ընկերդ, ասեմ՝ ով ես դու

Ռիգան եվրոպական մշակութային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Լատվիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ:



 



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Ուշակովն ընդգծել է, որ այս այցը ևս մեկ առիթ է քննարկելու Երևանի և Ռիգայի միջև հաստատված փոխշահավետ համագործակցության ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքը: «Երևանի և Ռիգայի միջև ձևավորված համագործակցությունն իսկապես մեծ ներուժ ունի: Եվ ես վստահ եմ, որ երկու մայրաքաղաքների միջև առկա ջերմ հարաբերություններն անպայման կունենան փոխշահավետ զարգացումներ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում, և մենք կունենանք շոշափելի արդյունքներ», - ասել է, մասնավորապես, Լատվիայի մայրաքաղաքի քաղաքապետը՝ Երևանի քաղաքապետին անվանելով իր «լավ ընկեր»:



 



Տարոն Մարգարյանը շնորհավորել է գործընկերոջը Ռիգան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ և, իր հերթին, ասել է, որ այսօր առկա են բոլոր նախադրյալները Երևանի և Ռիգայի միջև բարեկամական ու գործնական հարաբերություններն է՛լ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:



 



(Լուս՝ արխիվ)