Ամեն ինչ կախված է համախմբվածությունից

Ամեն ինչ կախված է համախմբվածությունից

Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ պայքարի ընթացքն արդեն ցույց է տալիս, որ այն ձնագնդիկի էֆեկտ կստանա: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով հունվարի 18-ին Երևանի Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության անցկացրած հանրահավաքը: «Ես վտահ եմ, որ այս հանրահավաքն իր նպատակին ծառայելու է, հասնելու է նրան, որ իշխանությունները նահանջեն»,-ասել է պատգամավորը:



 



Հարցին, թե արդյո՞ք վիճարկվող հարցն այն հարցն է, որի շուրջ ամբողջ ազգը կհամախմբվի, Արծվիկ Մինասյանը դրական է պատասխանել և հավելել, որ ամեն ինչ կախված է ժողովրդի համախմբվածության և պահանջի վճռականությունից:



 



Առավել մանրամասն՝ տես այստեղ