Նալբանդյանի առաջիկա օրակարգի մասին կտեղեկացնեն լրացուցիչ

Նալբանդյանի առաջիկա օրակարգի մասին կտեղեկացնեն լրացուցիչ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի օրակարգում որևէ փոփոխություն լինելու դեպքում լրացուցիչ կտեղեկացվի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական կողմի դիվերսիան չի ազդել Նալբանդյան - Մամեդյարով հանդիպման ծրագրերի վրա:



 



Հիշեցնենք, ղարաբաղյան բանակցային գործընթացի շրջանակներում հունվարի վերջին նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Մինչդեռ, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր, որոնց արդյունքում հայկական կողմը մեկ զոհ ունի։