Յոթ փականի հետևում

Յոթ փականի հետևում

«Այն, որ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում հրապարակել Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության «ճանապարհային քարտեզը», վկայում է, որ փաստաթղթում իրական սպառնալիքներ կան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության համար», - «Ազատության» հետ զրույցում ասել է «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» խմբի անդամ Դանիել Իոաննիսյանը:



 



Նա դիմել է Հայաստանի վարչապետին, Էկոնոմիկայի նախարարություն և Արտգործնախարարություն՝ անցած տարվա դեկտեմբերի 24-ին Մոսկվայում նախագահների մակարդակով հաստատված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության միջոցառումների ցանկի` «ճանապարհային քարտեզի» մի օրինակն իրեն տրամադրելու խնդրանքով, սակայն բոլոր տեղերից մերժում է ստացել:



 



Ընդ որում, մինչև դեկտեմբերի 24-ը ուղարկած իր դիմումներին Էկոնոմիկայի նախարարությունից ու արտգործնախարարությունից տարբեր պատասխաններ էին ստացվել:



 



«Փոխարտգործնախարարն ասաց, որ դեռևս համաձայնեցման փուլում է, վերջնական փաստաթուղթ չկա և չենք կարող տրամադրել, իսկ Էկոնոմիկայի նախարարությունն ասաց, որ «Ծառայողական օգտագործան համար» նշումով փաստաթուղթ է», - փոխանցել է Իոաննիսյանը:



 



Մանրամասները տես այստեղ: