Վաղը դաս չի լինի. Արմեն Աշոտյան

Վաղը դաս չի լինի. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որով տեղեկացնում է, որ վաղը ուսումնական հաստատություններում դասեր չեն անցկացվի:



 



ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ



Տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին, ուսանողներին, աշակերտներին, լրագրողներին



Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները, վաղը` մարտի 31-ին, պետական կրթական հաստատություններում` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չեն ունենա:



Բաց թողած դասերը կլրացվեն գալիք շաբաթ` ապրիլի 5-ին: