Հայկական կոշկագործության ավանդույթների վերածնունդ

Հայկական կոշկագործության ավանդույթների վերածնունդ

Մայիսի 7-ին «Chust Shoes» հայկական մուլտի-բրենդային խանութ-սրահը կազմակերպել էր հատուկ ԶԼՄ-ների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների համար այց խանութ-սրահ: Այցի ընթացքում ԶԼՄ-ների ներկայցուցիչների և տուրիստական գործակալությունների ներկայցուցիչներին ներկայացվեցին հայկական կոշիկի արտադրության առանձնահատկությունները, կոշկագործության ոլորտի նորույթները, մրցակցային առավելությունները, ինչպես նաև հեռանկարները մեր երկրում թեթև արդյունաբերության զարգացման, արտասահմանյան շուկաներում հայկական արտադրության կոշիկների իրացման, նոր աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից: Խանութ-սրահի տնօրեն Ռուզաննա Սաղաթելյանը նշեց, որ «Chust Shoes»-ը հետաքրքիր առաջարկով է ներկայանում նաև մեր երկիր այցելող տուրիստներին. «Սա ինքնատիպ ազգագրական և մշակութային նախագիծ է, որն այցելուներին թույլ է տալիս ծանոթանալ Հայաստանում կոշիկի արտադրության պատմությանը, հիմնական ձեռքբերումներին, մասնակիցը դառնալ հին ավանդույթներով կոշիկի ստեղծման և ձևավորման ընթացքին, յուրօրինակ փորձ ձեռք բերել` շփվելով ավանդույթները պահպանող և սերունդներին փոխանցող վարպետների հետ:






Իսկ նախագծի առաջին 90 զույգ կոշիկները հատուկ կարվել են Վանաձորի մանկատան երեխաների համար»։ «Chust Shoes» խանութ-սրահը միավորում է 4 հայկական արտադրության բրենդեր` «Սիմոնա», «Մանուլ», «Էլմա», «Բալյան», հետագայում նաև «Սահակյան», «Մատեռա»: Hraparak.am-ի հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվում գնային քաղաքականությունը և Ռուզաննա Սաղաթելյանն ասաց, որ գների հարցում հիմնականում վերցված է ժողովրդի աշխատավարձի միջին չափը և համապատասխանեցված է ժողովրդի վճարունակությանը։