Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը

Մահացել է Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը

Լրագրող Արայիկ Մանուկյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս գիշեր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, մահացել է Հրահատ Գևորգյանը: Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, մեր անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին: Ջերմ տարիներ:  



 



Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով: Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր: 



 



Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին: Մենք բախտ ունեցանք միասին հայկական հեռուստատեսությունում աշխատել 90-ականների ամենածանր օրերին, երբ թվում էր, թե այլեւս ոչինչ հնարավոր չէ փրկել, բայց նվիրումը, լավատեսությունը, հույսը, ոգեւորությունը ապրեցնում էին, ու Հրահատի ներդրումը դրանում մեծ էր: Հիմա նորից իրենց ոչ երկրային կյանքում պիտի հանդիպեն Հրահատն ու Ֆլորան, որ իրենց զավակների պահապան հրեշտակները մնան՝ արդեն երկնային անսահմանությունից»: