Ավտոերթի մասնակիցները դրամահավաք էին կազմակերպել

Ավտոերթի մասնակիցները դրամահավաք էին կազմակերպել

«Սա մեր երրորդ ակցիան է, այս ակցիաների ընթացքում վարորդներից մեկին տուգանեցին՝ 30 հազար դրամով»,- ասում է «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Բիլանյանը։



 



Հիշեցնենք, որ այսօր նախաձեռնությունը կազմակերպել էր ավտոերթ, որի ընթացքում վարորդներն իրենց հետ բերել էին դրամարկղ և գումար էին հավաքում։ «Մեր աջակցությունն ենք հայտնում մեր ընկերոջը, վերջինս այդքան գումար չունի, որ տուգանքը վճարի։ Իսկ մինչ այդ մենք բողոքարկել ենք, քանի որ խախտման համար վարորդը մեղավոր չի եղել»,-ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ։ Նրանց խոսքով՝ ոչ միայն այդ տուգանքը, այլ բոլոր տուգանքները պետք է չեղյալ համարել, քանի որ քաղաքացիներից ոչ ոք հնարավորություն չունի՝ դրանք վճարելու։



 



«Մենք մեր էրեխու բերանից կտրում-տալիս ենք պետությանը, բայց ինչի՞ համար, որ խախտում չենք արել։ Քաղաքում կան այնպիսի փողոցներ, որտեղ առանց խախտում անելու հնարավոր չի լինի երթևեկել, այդ փողոցում էլ բերել, տեսախցիկ են դրել։ Թող բարի լինեն այնպես անեն, որ փողոցները երթևեկության կանոններին համապատասխան լինեն ու նոր միայն տեսախցիկներ դնեն ու տուգանեն»,-ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ Ալբերտ Երանոսյանը։