Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին և վարչապետ Հ. Աբրահամյանին Հ.Կ.-ներից

Բաց նամակ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանին և վարչապետ Հ. Աբրահամյանին Հ.Կ.-ներից




Հարգելի Նախագահ և վարչապետ Մեր երկրում կուտակված և դեռևս լուծում չստացած բազմաթիվ խնդիրներին վերջին մեկ տարվաընթացքում շեշտակի ավելացել են նորերը: Ձեր կողմից դրանց ոչ միայն լուծում չտրվեց, այլ նույնիսկ չտեղեկացանք, որ կոնկրետ ծրագրերեն նախատեվում այդ ուղղությամ, և՝ ինչպի՞սի ծրագրեր: Դրա վառ օրինակներից է վերջերս Աստանայի դեպքի հետ կապված ՁերԾաղկաձորի ելույթը պատանիների առաջ: Մի՞թե Դուք կարծում եք, թե այդ լուրջ խնդրի հետ կապված բավական էր պատանիներիհավաքել, մի երկու խոսք ասել: Մի՞թե միջազգային հանրությունը, առավել ևս ՀՀ քաղաքացիները այդ ՛՛իրազեկումը՛՛ պետք է ընդունենորպես Աստանայում կատարվածի համարժեք պատասխան և ՀՀ-ի դիրքորոշում: Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ էր մեծ լսարանումդիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ բազմասպեկտոր լրագրողների հետ ասուլիս կազմակերպել:
Խնդրում ենք անդրադառնալ իշխանություններից մեր սպասելիքներին և հասարակությանը հուզող բազում խդիրներից ներկայացվող սույնհամեստ շարքին.
1. Ի՞նչու մենք, այնուամենայնիվ, գազը գնում ենք ոչ Իրանից, այլ ՌԴ-ից: Եթե դա ՌԴ-ի պարտադրանքն է, ապա գուցե մե՞նքկկարողանանք օգնել Ձեզ ազատվել այդ պարտադրանքից: Ի՞նչու Դուք հանրությանը շանս չեք տալիս մասնակցել մեր երկրի առաջծառացած խնդիրների լուծմանը: Ասեք մեզ, ո՞վ է մեր պաշտոնյաներից ՛՛գազային բանակցություններ՛՛ վարում Իրանի հետ: Մի՞թե մենքմիայն Իրանի դեսպանատնից պիտի կիստ-պռատ տեղեկություններ ստանանք, այն չափով, որ չափով այդ դեսպանատունը հարմարկհամարի: Անցյալ տարի Էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե իբր Իրանի գազը թանկ է, իսկ Իրանի դեսպանը այդ ամենըհերքեց` ասելով որ երբևէ Իրանից գազ ուզող չի եղել և գնի մասին էլ չի խոսվել: ՈՐտե՞ղ է այստեղ ճշմարտությունը՝ աջ, ձախ կողմերում,մեջտեղերում, թե՞ առհասարակ ճշմարտություն այս ամենում չկա:
2.Անցյալ տարվանից ցայսօր բնակչության համար հանելուկ մնաց, թե ինչպե՞ս է, որ սահմանի վրա գազը ստանում ենք կոպիտ 190$, իսկսպառողին տալիս 380$: Եթե սրան գումարենք բնակչությանը հասնող եվրոպականից 28% ցածր գազի կալորիականությունը, արդյունքումունենում ենք 500$: Սա Հայաստանի չինովնիկնե՞րի, թե Ռուսաստանի գազպրոմի կամայականությունն է: Ւ՞նչու, վերջապես,իշխանությունները հստակ և բավարար պատասխան չեն տալիս այս խիստ կարևոր հարցին, առավել ևս՝ չեն լուծում այն: Չէ՞ որ սրանովմիայն խորացնում են անվստահությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ: 3.Էլեկտրոեներգիայի գինը կրկին ուզում ենբարձրացնել: Միայն անցյալ տարի այն թանկացել էր 28%-ով: Սեփականատերը ամբողջ շահույթը սրբում տանում է առանց ընթացիկվերանորոգումների և բարելավման որևէ ներդրում անելու: Այդ մասին խոսում են նույն բաշխից ցանցերի մեր բարձրաստիճանաշխատակիցները: Ի՞նչու պիտի հայաստանյան սպառողը անընդհատ լցնի սեփականատերերի գրպանները՝ առանց որևէ դրականարդյունքի: 4.Ամենակևորը խնդիրը մնում է ՄՄ և Եվրասիական միություն մտնելու Ձեր որոշումը: Այն փաստարկները, որ դրանքպայմանավորված են ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների գոյությամբ, որևէ, բացարձակապես որևէ քննադատության չի դիմանում:Բոլոր վերլուծությունները վկայում են, որ Ռուսաստանի հետ ցանկացած ալյանս վտանգավոր է եղել և այժմ էլ ոչ միայն անհեռանկարայինէ, այլև վտանգավոր է: Առաջարկում ենք այս խնդրի շուրջ հրավիրել ՛՛այո՛՛-ի և ՛՛ոչ՛՛-ի փաստարկներ ունեցող տնտեսագետների ևքաղաքագետների քննարկում: եթե դա արվեր անցյալ տարվա սեպտեմբերի երեքից հետո, այսօր հանրությունն այսքան օտարված չէր լինիՁեր որոշումներից: Եթե հանրությունը հստակ զգար, հասկանար, թե ինչպիսին է ՌԴ ճնշումը, հնարավոր է՝ հենց հանրության մեջ կծնվեինկամ Ձեզ սատարելու, կամ՝ համատեղ լուծում գտնելու առաջարկներ: Սակայն նույնիսկ այսօր դեռ ուշ չի, նախաձեռնեք լայնքննարկումներ, քննարկումներն իրենք գուցե կգտնեն ՌԴ ճնշումը թուլացնելու լուծումներ, կամ՝ առնվազն ՌԴ-ի հետ համագործակցությանմեջ Հայաստանի համար առավել ապահով ու ճկուն լուծումներ, կամ ա՛յլ երրորդի կողմի հետ համագործակցելու ճանապարհներ: Բոլորդեպքերում դա կլինի հայաստանյան, ոչ միայն ՁԵր որոշումը, և, հավատացեք, մեր բնակչությունը կգնահատի Ձեր անկեղծությունը:Արդյունքում կամ Դուք կաջակցեք մեր հասարակության որոշմանը, կամ հասարակությունը կաջակցի Ձեր որոշմանը: Հիմա Դուք ըստէության միայնակ եք, եթե նույնիսկ Ձեր որոշման համակիրներ ունեք:



Անհանբեր սպասում ենք Ձեր պատասխանին և քայլերին:



P.S. Մենք կարծում ենք, որ Ղրիմում տեղի ունեցող ՛՛սեփականության ազգայնացման՛՛ օրինակով ՌԴ-ն հուշում է ՀայաստանինՌուսգազարդ-ի, բաշխիչ ցանցերի և ատոմակայանի նկատմամբ իրականացվելիք գործողությունները:Մենք իհարկե այդպես կոպիտ չենքվարվի, բայց կարելի է վճարել նրանց գնման պահի գինը և ետ վերցնել:



 



<<Քաղաքացիական դիրքորոշում>> հ.կ. Գ. Դոստուրյան



<<Սպառողների միություն>> հ.կ. Ա. Պողոսյան