Տերյան փողոցում ծառեր են կոտրվել

Տերյան փողոցում ծառեր են կոտրվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 4-ին, ժամը 09.53-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տերյան փողոցի թիվ 74 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մոտակայքում ծառի ճյուղը կոտրվել, ընկել է գլխավոր մուտքի մոտ. անհրաժեշտ է օգնություն:



Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ կոտրվել է երկու ծառ, որոնցից մեկն ընկել է մուտքի մոտ, իսկ մյուսը` կից ծառերին:



Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են մուտքից, սահմանազատել վտանգավոր հատվածը: Հետագա աշխատանքները կիրականացնեն կանաչապատման աշխատակիցները: