Անսպասելի հայտնագործությունը կարող է լույս սփռել Բոնգ-777 ինքնաթիռի կործանման պատճառների վրա

Անսպասելի հայտնագործությունը կարող է լույս սփռել Բոնգ-777 ինքնաթիռի կործանման պատճառների վրա

Ուկրաինայի տարածքում աղետի ենթարկված Բոինգ-777 ինքնաթիռի զոհված ուղևորների մարմիններում հայտնաբերվել են օտար առարկաների մանր կտորներ, տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Հոլանդիայի անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Սարա Ֆերնոյին: Նրա խոսքով՝ օտար մարմինների փորձաքնությունը կարող է օգնել բացահայտելու օդանավի կործանման պատճառները: 



Ֆերնոյը նշել է, որ օտար մարմինների մանրամասներ են հայտնաբերվել նաև անձնակազմի անդամների մարմիններում:



«Այդ օտար մարմինները կուսումնեսիրվեն՝ պարզելու համար դրանք օդանավի՞ն, թե՞ դրսից ներթափանցած այլ առարկայի պատկանող մասնիկներ են: Մեր մասնագետները դեռևս դժվարանում են պատասխանել այդ հարցին»,- ասել է Ֆերնոյը:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Նիդերլանդների անվտանգության խորհուրդը հրապարակել էր մալայզիական ինքնաթիռի՝ Ուկրաինայի տարածքում կործանման պատճառների մասին նախնական զեկույցը, համաձայն որի օդանավի կործան պատճառ է դարձել կառուցվածքային խախտումը, որն առաջացել է արտաքին միջամտության հետևանքով:



Հոլանդացի փորձագետները ինքնաթիռի որևէ տեխնիկական անսարքություն կամ օդաչուների սխալ գործողություն չեն հայտնաբերել: «Ինքնաթիռը մասերի է բաժանվել օդում, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել արտաքին միջամտության հետևանքով»,- ասված էր նախնական զեկույցում: