Աշոտյանը կօգնի փոքրիկ Կարոյին

Աշոտյանը կօգնի փոքրիկ Կարոյին

«Իմ արյունը երկրորդ դրական է: Այսօր, ցավոք, չեմ կարող հանձնել, քանի որ մարզային այցի եմ:
Վաղն առավոտյան կգնամ Արյունաբանության ինստիտուտ` արյուն հանձնելու:
Խնդրում եմ բոլորին միանալ և օգնել փոքրիկ Կարոյին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։



Փոքրիկ Կարոյին անհրաժեշտ է կատարել արյան բաղադրամասերի փոխներարկում: Բոլոր նրանք, ովքեր ունեն II դրական խմբի արյուն, խնդրվում է աշխատանքային օրերին, մինչև ժամը 11։00-ն այցելել Յոլյանի անվան Արյունաբանական Կենտրոն (Ներսիսյան 7) արյուն հանձնելու: Դոնորները կհանձնեն 450 միլիլիտր արյուն, որը որևէ վնաս չի կարող հասցնել առողջությանը, բայց փոխարենը մեծ օգնություն կլինի բալիկին:



Եթե ցանկանում եք հանձնել, խնդրվում է այցելել հիվանդանոց, մոտենալ բժիշկներին և նշել, որ ցանկանում եք դոնոր լինել Կարոյի համար: Դոնորներն արյուն հանձնելուց առաջ պետք է սնունդ ընդունած չլինեն, ինչպես նաև երբևէ դեղնախտ հիվանդացած չլինեն: Աղջիկների քաշը պետք է լինի 50կգ և ավելի, իսկ տղաներինը` 60 կգ և ավելի: