Մի վախտ էլ Մանվելն էր գնում, որ Բաղդադից խուրմա բերի

Մի վախտ էլ Մանվելն էր գնում, որ Բաղդադից խուրմա բերի

Շատ քաղցր բան է իշխանությունը, Բաղդադի խուրմի պես քաղցր: Լսում եմ Մանվելի պատասխանը և ուրիշ բան չի մնում մտածելու:
Գագիկ Ծառուկյանն ուզում է նախագահ դառնալ, մեղավորն ինքն է չէ՞,- հարցին, Մանվելը պատասխանում է. «Բաղդադ էլ խուրմա կա, թող էթա դառնա ինչ ուզում ա, էտ իրա խնդիրն ա»:
Այս ասացվածքը ժողովուրդն օգտագործում է այն դեպքում, երբ մի բան անհնարին է լինում: Մանվելն էլ ժողովրդի ծոցից ելած մարդ է, պետք է ի գիտություն ընդունել նրա ասածը: Չէ՞ որ սեփական դառը փորձով համոզվել է, որ Բաղդադից այդքան հեշտ չի գնալ ու խուրմա բերել: Ինքն էլ մի ժամանակ այդ գնացողների մեջ էր՝ ժողովուրդը ետևից արած, բայց ճամփի կեսից ետ դառավ ու Բաղդադի խուրման թողեց Բաղդադին: Հիմա ո՞նց իր դառը փորձից նման բան չասի: Մարդը գնում էր, չէ՞… Ձեռնունայն ետ դառավ ու հիմա վատ բա՞ն է ասում՝ Բաղդադում էլ խուրմա կա, ինձ ու ձեզ ի՞նչ: Տեղը մի ասեք, սուսեք, մենք մերոնցով ծանրոցի կարգի ստանանք ու վայելե՜նք…




ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ