… Ու ինչքա՜ն Հասոներ ունենք դրսում

… Ու ինչքա՜ն Հասոներ ունենք դրսում

Մահացավ հեռավոր Ամերիկայում: Սա ողբերգություն է, ազգի ողբերգություն: Երբ որ հայը, իր հողի կարոտից նռան պես ճաքած, հանգում է ուրիշ հողում: Իսկ Հասոն իր ֆեսբուքյան գրառումներում, հարցազրույցներում անընդհատ նույնն էր ասում. «Ես իմ Հայաստանը շատ եմ սիրում, բնականաբար, ինձ համար ավելի լավ է Հայաստանում: ԱՄՆ-ն սիրում եմ իր օրենքների և հնարավորությունների համար»: Եվ մի՞թե Հայաստանից հեռացող յուրաքանչյուր հայ անարդարությունից, օրենքները միակողմանի գործելուց չի փախչում: Փախչում, բայց արյան հետ շաղախված հողը նրա մարմնով պտույտ է գալիս ու ողջ կյանքում ցավացնում… Ու ինչքա՜ն Հասոներ ունենք դրսում՝ մոռացված,անտեսված ու երբ մի դառը լուր ենք առնում՝ նո՜ր հիշում ենք, որ մեր կեսը դրսում է: Հասոյի ֆեյսբուքյան գրառումները տխուր են, նրան դուր չի գալիս իր երկրի ներքին իրավիճակը: Ու ահա թե ինչ է ասում Դիանա Ղազարյանի հետ հարցազրույցում. « Այո՜, Հայաստանի իրավիճակը ահավոր է, ըստ իս, չգիտեմ ավելի վատ երևի չէր էլ կարող լինել: Հեռվից շատ եմ ցավում, որ նման վիճակի է հասել Հայաստանը: Չգիտեմ էլ՝ ինչը կարող է փրկել այս ամենը, միգուցե՝ հրաշքը»:
ՀԳ Այդ հրաշքին բոլորս սպասում ենք, Հասմիկ Ղարիբյան:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ