Անդրադարձ է կատարվել Բարսելոնայում հայ համայնքին վերաբերող հարցերին

Անդրադարձ է կատարվել Բարսելոնայում հայ համայնքին վերաբերող հարցերին

Հոկտեմբերի 23-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Բարսելոնայի քաղաքապետ Խավիեր Տրիասի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Բարսելոնայի հայ համայնքի ներկայացուցիչ Ա. Մայիլյանը:



Հանդիպման սկզբում քաղաքապետը ներկայացրեց Կատալոնիայում տեղի ունեցող գործընթացները և դրանց հեռանկարները, ինչպես նաև ընդգծեց Երևանի քաղաքապետարանի հետ երկու քաղաքների միջև համագործակցության օրակարգ ձևավորելու և իրագործելու իր հետաքրքրությունը: Անդրադարձ կատարվեց Բարսելոնայում հայ համայնքին վերաբերող հարցերին:



Քաղաքապետի խնդրանքով դեսպան Ադոնցը համառոտ ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, տարածաշրջանային այլ հարցեր։