Հարություն Սարգսյանը կնշանակվի Վայոց Ձորի մարզպետ

Հարություն Սարգսյանը կնշանակվի Վայոց Ձորի մարզպետ

Կառավարությունում առկա թափուր պաշտոնների նշանակման հարցը ձգձգվում է՝ մասամբ պայմանավորված նաեւ կառավարության անդամների հաճախակի դարձած արտերկրյա գործուղումներով: Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի եւ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնները դեռ զբաղեցված չեն: Երեկ կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վաղվա նիստում կլուծվի Վայոց Ձորի մարզպետի հարցը: Ինչպես եւ գրել էինք, կնշանակվի Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, իսկ փոխվարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն մնում է սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը, ում Սերժ Սարգսյանը վերապահել է Հովիկ Աբրահամյանի հակակշռի դերը: