Ցնցված ենք. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրու ողբերգության մասին

Ցնցված ենք. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրու ողբերգության մասին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:



Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին:



Ցավակցություն ենք հայտնում սպանվածների հարազատներին:



Այդ սարսափելի ողբերգություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի: Ներկա պահին ՀՀ և ՌԴ համապատասխան մարմինները անհրաժեշտ հետաքննական գործընթաց են իրականացնում` նպատակ ունենալով կատարվածի օբյեկտիվ և բազմակողմ հետաքննություն իրականացնել: Հետախուզական խմբերը կենտրոնացրել են իրենց ջանքերը` համաձայն Հանրապետության տարածքում 102 ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի»: