Վաղվանից ակտիվ քննարկումներ կսկսվեն. Արման Սաղաթելյան

Վաղվանից ակտիվ քննարկումներ կսկսվեն. Արման Սաղաթելյան

Tert.am-ը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանից հետաքրքրվել է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Նախագահի վերջնական դիրքորոշման մասին, ինչին ի պատասխան Նախագահի մամուլի խոսնակն ասել է հետևյալը.

«Ասեմ, որ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մեր երկրի քաղաքական ուժերի հետ, և վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»: