Անկեղծորեն` Վարդան Ղուկասյանի համար

Անկեղծորեն` Վարդան Ղուկասյանի համար

Ձեր բնատուր վերլուծական խելքի մասին չբարձրաձայնելը առնվազն արդար չէ: Ձեզ գնահատում են նաեւ Ձեր բացախոսության համար: Ենթատեքստերով խոսելն էլ Ձեր ոճը չէ:



Yerkir.am-ի հետ Ձեր «Թաղային խնդիրների ժամանակ մարդկանց բարիշացնում էի...» վերնագրով զրույցում, չգիտես ինչու, Դուք անկեղծանում եք եւ խոստովանում, որ, 13 տարի լինելով ապաքաղաքական կառույցի ղեկավար, զբաղվել եք թաղային (կրիմինալ ՐՈջոՏՐՍՈ-ներով): Անկեղծության պատճառը երեւի մեծ պասն է... Շիտակ լինելու համար ասեմ, որ թե՛ կենցաղային, թե՛ թաղային խնդիրների ժամանակ եթե նույնիսկ «բարիշացնելու» ձեռնարկ է եղել, ապա՝ ըստ շահեկանության: Այսօր Գյումրիում կենցաղային հողի վրա կատարված դեպքերը կապել քաղաքի բարոյահոգեբանական վիճակի հետ՝ հավասարազոր է չարախնդալու: Կենցաղային վեճեր եղել են եւ միշտ կլինեն.
Ո՞ւմ ոտքը հատկապես խերով չէր մեր քաղաքի համար. փորձեմ կռահել, թե ինչ նկատի ունեք:



Քաղաքպետ Սամվել Բալասանյան. աստղերը հուշում են, որ սույն անձի մեջ լուրջ դիսոնանս կա: Չարախափան միջոցներ ձեռք առնելու համար ռեսուրսներ չկան:
Պարոն Բալասանյանի թիվ մեկ խնդիրը անխեր լինելու մեջ հոգեւոր կապի խզվածքն է գյումրեցիների հետ: Դա գենետիկ է եւ Գյումրիի նման բազմաշերտ հոգեկերտվածք ունեցող քաղաքի համար չի կարող բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծել:
Գանք մայրաքաղաքային չինովնիկներին:
Գյումրեցիների թիվ մեկ խնդիրը նորանշանակ ղեկավարի հարցում արտահայտվում է մեկ գլխավոր հարցով. «ո՞ւմ տղան է, ո՞վ է հայրը»:



Հետաքրքիր է, որ ավագ սերնդի գյումրեցիները հրաշալի են հիշում 70-80-ականներին Գերագույն դատարանի դատավոր Հրաչիկ Նադարյանին, ով այդ ժամանակահատվածում Լենինականի հետ կապված գործ է քննել: Քննությունը տեւել է շուրջ 3 տարի: Ըստ նրանց պատմածի, դատաքննության օրերին, երբ հայտարարվել է. «Ոտքի, դատարանն է գալիս», Լենինականի ժողովուրդը ոտքի չի կանգնել, ոտքի է կանգնել միայն այն ժամանակ, երբ հնչել է. «Ոտքի, Նադարյանն է գալիս» արտահայտությունը:



Այսպիսի բաներ, պարոն Ղուկասյան, մերոնք հորով են ընկալում որդուն:
Շիրակի մարզի ոստիկանության վարչության պետն իրավական ոլորտի երախտավորի որդին է, եւ կարծեմ թե, եւ հունվարի 12-ի, եւ, 15-ի, եւ հետագայում թե՛ դատախազության, թե՛ Քննչական կոմիտեի սպիտակ ձեռնոցներով արած անտրամաբանական քայլերի հետեւանքների (ցուցարարների ձերբակալությունների, Ավետիսյանների իրավահաջորդների նկատմամբ անպատշաճ վերաբերմունքի եւ այլն) պատասխանատվությունը եւ կանխումը ՇՄ ոստիկանության վարչության պետի եւ նրա աշխատակազմի շրջահայացության շնորհիվ է, որ չեն վերածվել սադրանքի:
Ցավոք, նույնը չեմ կարող ասել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի վերաբերյալ: Գյումրեցիները դեռ փորձում են պարզել, «թե ով է, ումոնցից է»: Իհարկե, վերջին դեպքերը առինքնող այս պաշտոնյային երկնքից գցեցին երկիր, երբ վերջինս բախտ ունեցավ դեմառդեմ հանդիպելու գյումրեցու կամային, ամեն ինչ տեսած ու վախ չունեցող աչքերին: Չեմ կարծում, թե դատախազը երկար կդիմակայի գյումրեցիների կողմից unpleasant անձ լինելուն:



Համոզված եմ նաեւ, որ իր հրաժարականից հետո, որպես մարդկային որակ, նա կլինի շատ ավելի լավը, քան իրեն ներկայացրեց գյումրեցիներին:
Ամենակարեւորը՝ ուսերից կգցի օրենքի պահապանի շղարշը:
Էլ ո՞վ մնաց, Վարդան Նիկոլաեւիչ, էլ ո՞ւմ ոտքը խերով չէ էս քաղաքում. հիշեցի, քո մտերիմի՝ Սեյրան Պետրոսյանի, ում ժամանակին փոխանակ Աշոցքից ուղարկեինք ավելի բարձր տեղ, ասենք՝ Կալինինո, բերեցինք Գյումրի-Երեւան-Գյումրի ՑՐՈր:
Ասում են, Դուք խոստացել եք Ս.Պ.-ին, որ երբ Դուք մարզպետ դառնաք, մի հատ էլ «մարզպետարան» ՍՊԸ եք հիմնելու եւ Ս.Պ.-ին դնելու եք այդ ՍՊԸ-ի մարզպետ:



Հասմիկ ՄԵԼՔՈՆՅԱՆ