Սպասում են Րաֆֆիին

Սպասում են Րաֆֆիին

 



Արեւմտամետ դաշինք ձեւավորելու նպատակով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունը շարունակվում է, քաղաքական ուժերը շաբաթը մեկ հանդիպում են, քննարկում, բայց այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ եւ հրապարակել խոստացած համատեղ հայտարարությունը.«Մենք, իհարկե, եկել ենք ընդհանուր հայտարարի, միայն «Ժառանգությունը» վերապահում ունի, ավելի ճիշտ սպասում են Րաֆֆիին, ասել են, որ նա քաղաքից բացակայում է եւ կվերադառնա ապրիլի 21-ին եւ



իրենք վերջնական մոտեցում կցուցաբերեն»,- Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նախաձեռնության մասնակից «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը : Հիշեցնենք, որ Հայրիկյանի նախաձեռնությանն իսկզբանե միացել էին այսպես կոչված հակառուսական 5 ուժերի ներկայացուցիչներ՝ Միքայել Հայրապետյանի պահպանողականները, վերածնված ՀՀՇ-ականները, Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքն» ու ժառանգականները ու Հիմնադիր խորհրդարանը: Առաջին նիստից հետո ՀԽ-ն դադարեցրեց իր մասնակցությունը: Իսկ վերջին մի քանի



շաբաթների հանդիպումներին ՀՀՇ-ից էլ ներկայացուցիչներ չեն լինում, խոստանում, բայց չեն մասնակցում հանդիպումներին: Հիշեցնենք, որ ՀՀՇ-ի բացակայությունները սկսվեցին այն պահից, երբ սահմանադրական բարեփոխումների հարցով կուսակցության վերնախավը այցելեց նախագահական նստավայր, այս հանգամանքը նախկին դաշնակիցներին ենթադրությունների տեղիք էր տվել, թե ՀՀՇ-ի պահվածքը «Բաղրամյան 26 այցելության հետեւանքն է»: Պետրոս Մակեյանը հայտնեց, որ ՀՀՇ-ն շարունակում է չմասնակցել նիստերին, բայց նաեւ չի հայտարարում նախաձեռնույունը լքելու մասին:
Հաջորդ հանդիպումը կլինի այս հինգշաբթի: