Հիմնադիր խորհրդարանին հավաքների համար մասնավոր տարա՞ծք էին տվել

Հիմնադիր խորհրդարանին հավաքների համար մասնավոր տարա՞ծք էին տվել

Առանց բախումների Հիմնադիր Խորհրդարանի երթ-հավաքը ավարտվեց: Սակայն Հխ-ի անդամներին այսօր անակնկալ էր սպասվում: Նրանք տեղեկացել են, որ այն տարածքը որը Քաղաքապետարանը թույլատրել էր մասնավոր տարածք է և տարածքի սեփականատերը թույլ չի տալիս իր տարածքում հավաք անցկացնել:



«Այսօր մեզ հաջողվեց նրանց համոզել, որ կարողանանք հավաք անցկացնել, այ վաղվանից մենք տարածք չունենք, վաղվա հանրահավաքի անցկացումը վտանգված է: Չնայած, որ մեզ ասում են՝ կարող ենք մայթի այն կոմղը հավաք անել, որը բացարձակապես անհարմար է և մեքենաների երթևեկության համար է նախատեսված: Բանուկ մասում պետք է անցկացնենք, եթե իշխանությունները, ոստիկանները թույլ տան և ճանապարհը փակեն»,-ասաց Հխ-ի անդամ Գագիկ Սարուխանյանը:



ՀԽ մեկ այլ անդամ՝ Վարդան Հակոբյանն էլ ասաց, որ եթե տարածքի հետ էլ խնդիրներ չլինեին, իրենք այլևս Էրեբունի թանգարանի տարածքում հավաք չէին անցկացնելու.



«Էրեբունու տարածքում հավաք անցկացնելը անցավ հուշերի գիրկը, վերջ մենք այլևս հաշվի չենք նստելու իշխանությունների հետ, մենք նրանց կարծիքը հարգեցինք հաշվի առնելով, որ ապրիլի 24 էր, այդ ամենը անցավ, մենք վաղվանիից մեր հավաքները կանցկացնենք կենտրոնում»,- ասաց Հակոբյանը:



Թե որտեղ Հիմնադիր Խորհրդարանի անդամները կանցկացնե վաղվա հանարահավքը, դեռևս որոշված չէ: «Մենք պետք է քննարկենք ու հստակ որոշենք թե վաղը որտեղ ենք հավաք անցկացնելու, բոլորին այդ մասին վաղը տեղյակ կպահենք»,- ասացին կազմակերպիչները: