Իսպանիայում վերահուղարկավորել են Սերվանտեսի մասունքները

Իսպանիայում վերահուղարկավորել են Սերվանտեսի մասունքները

Իսպանիայում մահից շուրջ 400 տարի անց վերահուղարկավորել են գրող ՄԻգել դե Սերվանտեսին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:



Հունիսի 11-ին Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելլան «Դոն Կիխոտ»-ի հեղինակի հիշատակին դափնեպսակ է խոնարհել Մադրիդյան տաճարում Սերվանտեսի հուշարձանին. այստեղ է հանգչելու նրա մարմինը: Գրողին նաեւ զինվորական կարգով հարգանքի տուրք են մատուցել, քանի որ նա ծառայել է իսպանական բանակում:



Ըստ Gazeta-ի, դեռեւս մարտին իսպանացի հնագետները հայտարարել էին, որ հայտնաբերել են 1616 թվականին վախճանված Միգել դե Սերվանտեսի գերեզմանն ու մնացորդները: Դրանք հայտնաբերվել էին Դե լաս Տրինիտարիաս մենաստանում, որտեղ շուրջ մեկ տարի աշխատանքներ էին տարվում: