Ազատվել է աշխատանքից

Ազատվել է աշխատանքից

Քիչ առաջ տեղեկացանք, որ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվել է աշխատանքից։ Նախարարությունում և կառավարական ստրուկտուրաներում դեռևս տեղյակ չեն այս պաշտոնաթողության մասին։ Իսկ ԱՆ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Hraparak.am-ին ասաց, որ և՛ նախարարը, և՛ ինքը արձակուրդում են։ Նախարարը արձակուրդ է մեկնել հուլիսի 9-ին և կվերադառնա 24-ին։ Նա այս պահին բացակայում է հանրապետությունից։ Սակայն մեր աղբյուրները հավաստիացրին, որ հրամանագիրը պատրաստ է, և հրապարակումը ժամերի հարց է։