ՀՀԿ-ն այսօր նիստ կգումարի․ օրակարգը կրկին անհայտ է

ՀՀԿ-ն այսօր նիստ կգումարի․ օրակարգը կրկին անհայտ է

Ավելի քան երկշաբաթյա արձակուրդից հետո այսօր՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը։ Այս մասին մեզ հայտնեց ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։ Թե ինչ հարցեր են քննարկվելու, պարոն Թադևոսյանը տվեց ստանդարտ պատասխան՝ օրակարգը ձևավերվում է տեղում․ «Օրակարգը ձևավորվում է կուսակցության նախագահի և գործադիր մարմնի անդամների առաջարկության հիման վրա՝ տեղում»։



Փաստորեն, ինչպես ցույց է տալիս փորձը, ժողովրդավարական արժեքների ձգտող ՀՀԿ-ում կուսակցության անդամներն իրենց նիստերի օրակարգից երբևէ տեղյակ չեն լինում, ու գալիս նոր են իմանում՝ իրենց կուսակցության նախագահը միանձնյա ինչ է որոշել։ Դրա համար էլ շատ հաճախ հանրապետականներն անհարմար իրադրության մեջ են հայտնվում, երբ ՀՀԿ ղեկավարն իր անակնկալ որոշումներով ու հայտարարություններով ուղղակի «կրակն է գցում» իր կուսակցության անդամներին, որոնք, բանից անտեղյակ, չեն իմանում ինչ պատասխան տալ Սերժ Սարգսյանի այս կամ այն անսպասելի քայլի վերաբերյալ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ