Հովհաննես Մանուկյանի դստեր ակումբը փակվել է

Հովհաննես Մանուկյանի դստեր ակումբը փակվել է

Լեո 52 հասցեում գտնվող ակումբը, որ հենց այդպես էլ կոչվում էր՝ «Լեո 52», փակվել է։ Ակումբը պատկանում էր արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստրերին։ Եվ նախարարի կարճատեւ գործունեության ամենատպավորիչ քայլն այս ակումբում հրավիրված ասուլիսն էր՝ ակումբը գովազդելու ակնհայտ միտումով։ Այժմ այդ հասցեում տեղակայվել է վրացական «Սուլիկո» ռեստորանը, որը դեռեւս չի գործում։ Ռեստորանի տնօրեն Արեւիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում հաստատեց «Լեո 52»-ի փակվելու եւ «Սուլիկոյի» գործելու փաստը։ Նշենք, որ «Սուլիկոն» քաղաքում բավականին հայտնի վրացական ռեստորանների ցանց է, որը գործում էր Նալբանդյան 37 հասցեում։ Մեր տեղեկություններով՝ այս ռեստորանը եւս առնչություն ունի Հովհաննես Մանուկյանի հետ․ դրա տերը Մանուկյանի ընկերն է։ Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Հովհաննես Մանուկյանից, սակայն նա մեր հարցերին չարձագանքեց։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ