Ղազախստանը անմիջական ներդրումների աճի տեմպերով գերազանցել է Ռուսաստանին

Ղազախստանը անմիջական ներդրումների աճի տեմպերով գերազանցել է Ռուսաստանին

Ռուսաստան անմիջական ներդրումները 2015-ի առաջին կիսամյակի տվյալներով՝ նվազել են 46.12 տոկոսով` հասնելով 2.8 մլրդ դոլարի` ի տարբերություն 2014-ի միևնույն ժամանակահատվածի: Իսկ Ղազախստան անմիջական ներդրումներն աճել են մոտ 289 տոկոսով և գործնականում համեմատվել ռուսականի հետ` 28.5 մլրդ դոլար: Այս մասին գրում է Financial Times-ը:



Նշվում է, որ տնտեսական և քաղաքական անկայունությունը հանգեցրել է աշխարհի 154 երկրներից 97-ում անմիջական ներդրումների նվազմանը:



Անմիջական ներդրումների աճով երկրների թոփ հնգյակում հայտնվել են նաև Սլովակիան (231.63 տոկոս` մինչև 1.7 մլրդ դոլար), Բոսնիա և Հերցեգովինան (228.8 տոկոս` մինչև 2.834 մլրդ դոլար), Հնդկաստանը (149 տոկոս` մինչև 30.6 մլրդ դոլար) և Թայլանդը (195 տոկոս` մինչև 4.07 մլրդ դոլար):



Պարբերականը Ռուսաստանի տնտեսության մեջ ներդրումների նվազման գլխավոր պատճառներ է համարում արևմտյան պատժամիջոցները, ռուբլու անկումը, տնտեսական ճգնաժամը և այլն: