Ոչ, Պուտինը չի զանգահարել Էլթոն Ջոնին. Դմիտրի Պեսկով

Ոչ, Պուտինը չի զանգահարել Էլթոն Ջոնին. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որևէ հեռախոսային զրույց Էլթոն Ջոնի հետ չի ունեցել, սեպտեմբերի 15-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:



«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի հեռախոսազրույց չի եղել: Մեր օրերում գոյություն ունեն հսկայական քանակությամբ կեղծարարներ, կեղծ պրոֆիլներ:



Մենք չգիտենք, թե այդ գրառումը հեռախոսազանգի մասին որքանով է նույնականացված, քանզի այն անգրագետ անգլերենով է գրված: մենք կարծում ենք, որ Էլթոն Ջոնը ավելի գրագետ կգրեր: Ես մեծ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չգիտեմ, թե ով է խոսել Էլթոն Ջոնի հետ, բայց կարող եմ ասել, որ Պուտինը նրա հետ չի խոսել»,- ասել է Պեսկովը:



Նա հերքել է նաև այն լուրերը, թե Էլթոն Ջոնը դիմել է Պուտինին՝ հանդիպման և Ռուսաստանում սեռական փոքրամասնությունների խնդիրների քննարկման նպատակով: