«Շառլի Էբդոյի» խմբագիրը ժամանեց Սանսուսի պալատ՝ մրցանակ ստանալու (լուսանկարներ)

«Շառլի Էբդոյի» խմբագիրը ժամանեց Սանսուսի պալատ՝ մրցանակ ստանալու (լուսանկարներ)

Այս պահին գերմանական Պոտսդամ քաղաքի Սանսուսի թագավորական պալատում տեղի է ունենում ամենամյա M100 Sanssouci Colloquium անվանումը կրող համաժողովը։ Այս տարվա համաժողովը նշանավոր է նրանով, որ լրանում է Պոտսդամի հայտնի համաձայնագրի 70-ամյակը։ Ուստի համաժողովն էլ նվիրված է հենց դրան՝ «Պոտսդամի պայմանագրից 70 տարի անց․ ի՞նչ է փոխվել Եվրոպայում» խորագրով։ Համաժողովին մասնակցում են տարբեր բարձրաստիճան հյուրեր։ Hraparak.am-ը ևս մասնակցում է այս համաժողովին։ Քիչ առաջ մենք ֆիքսեցինք, թե ինչպես Սանսուսի պալատ ժամանեց հանրահայտ ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի գլխավոր խմբագիր Ժերար Բիարը, ով ևս մասնակցում է այդ գիտաժողովին և րոպեներ անց պետք է հատուկ մրցանակ ստանա։ Նա Բրանդենբուրգի մայրաքաղաքի այս շքեղ թագավորական պալատ ժամանեց Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսի ուղեկցությամբ՝ մի քանի զրահապատ մեքենաներով։



Նշենք, որ ֆրանսիական սկանդալային պարբերականի խմբագրի անվտանգությունն ապահովելու համար այստեղ ուժեղացված ռեժիմ է սահմանվել, ամենուր ոստիկաններ են, որոնք հսկում են ամեն մի շարժումն ու անցուդարձը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ