Նիկիտա Միխալկովի ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել

Նիկիտա Միխալկովի ֆիլմն «Օսկարի» է ներկայացվել

Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի «Արևային հարված» ֆիլմը ՌԴ-ի կողմից ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ Ֆիլմը ներկայացված է «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, գրում է korrespondent.net-ը։

Խոսելով լրագրողների հետ՝ Միխալկովը հայտարարել է, որ դեռ չի հավատում տեղի ունեցածին։ «Ապրիլի մե՞կն է: Այսօր սեպտեմբեր է բայց: Բայց ես իսկապես չգիտեի: Ես արդեն մեկն ունեմ, երկրորդը նույնպես վատ չէ, բայց վախենում եմ՝ ժողովուրդը չդիմանա»,- ասել է նա։

Գնահատելով մրցանակ շահելու իր հնարավորությունները՝ նա հայտարարել է, որ չի հավատում հաղթանակին։

«Ինչ վերաբերում է շանսերին, ես անձամբ դրանք չեմ տեսնում ստեղծված իրավիճակում, կարող եմ միայն մեծ հաճույք և ուրախություն ստանալ նրանից, որ ակադեմիայից իմ գործընկերները ստիպված կլինեն նայել իմ ֆիլմը: Գուցե նրանցից մեկն ազդվի ֆիլմից»,- ասել է նա։

«Արևային հարված» ֆիլմը նկարահանավել է Իվան Բունինի երկու ստեղծագործությունների մոտիվներով, ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 3-ին Բելգրադում։

1994-ին նա արդեն «Օսկարի» է արժանացել՝ «Արևից կիզվածները» ֆիլմի համար։