Քեմերոնը Պուտինի հարցում մտափոխվել է, Ասադի հարցում՝ ոչ

Քեմերոնը Պուտինի հարցում մտափոխվել է, Ասադի հարցում՝ ոչ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` հանուն «Իսլամական պետության» դեմ միասնական հաղթանակի: Այդ մասին տեղեկացնում է «lenta.ru»-ն` հղում անելով «The Telegraph»-ին:



«Մեզ համար ակնհայտ է, որ «Իսլամական պետությունը» նույնպիսի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի համար, որքան որ` Եվրոպայի և աշխարհի մյուս երկրների համար: Հետևաբար, մենք պարտավոր ենք գտնել հնարավորություններ` համատեղ այդ խնդիրը լուծելու համար», - ասել է Մեծ Բրիտանիայի առաջնորդը, հավելելով, թե նախկինի պես համարում է, որ Սիրիայի առաջնորդդ Բաշար Ասադը պետք է հեռանա երկրի ղեկավարումից, քանի որ, ըստ նրա` «ինչպես «Իսլամական պետությունը», այնպես էլ` Ասադը սիրիացի ժողովրդի թշնամիներն են»: