Երկրորդ նախագահը չի կարողանում ներել գործող նախագահին, որ իրեն վազանց արեց

Երկրորդ նախագահը չի կարողանում ներել գործող նախագահին, որ իրեն վազանց արեց

Քոչարյանի սահմանադրական բարեփոխումների մասին տված հարցազրույցից մի բան հասկացա:



Իր կառավարման երանելի ժամանակներում ինքն ու գործող նախագահը նույնն էին: Ասում էին տանդեմ ու վերջ: Լա՜վ էր:  



Հիմա ոնց որ թե միանձնության երևույթ է տեղի ունենում, որը կխորացնի սահմանադրական բարեփոխումները և տեղի կունենա միջանձնային խորը ճգնաժամ.



«Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ »:



Որ ասեր՝ մեկ անձի գերակայությունը, ավելի հասկանալի կլիներ: Կհասկանայինք, որ երկրորդ նախագահը չի կարողանում ներել գործող նախագահին, որ իրեն վազանց արեց:



Ամբողջ խնդիրը սա է:



Թե չէ, երկիր, ապագա, ծայրահեղ վտանգ, ժողովուրդ, սուտ բաներ են: Խնդիրն այն է, որ այդ բոլորը «երբ դուրում արվի», «իրեն դուրումի կեսը կամ գոնե հալալ կեսը չի հասնելու»:



Հասմիկ Բաբաջանյան