Մեր հարցին կպատասխանի մեր խմբագրությունում

Մեր հարցին կպատասխանի մեր խմբագրությունում

Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին կրկին Հայաստանում է․ նա ներդրողներ է բերել Հայաստան, որոնք կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ: Հոկտեմբերի 12-ին նա կրկին կգա Հայաստան` մասնակցելու Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումներին: Իսկ ամսի 14-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կհայտարարի, որ կուսակցություն է բացում։ Այդպե՞ս է, պարոն Աբրահամյան, մեկընդմիշտ մտնում եք քաղաքականությո՞ւն, հարցրինք նրան: «Մի շտապեք, մի շտապեք»: Լայն մասսաներն անհամբեր սպասում են Ձեր հայտնությանը, անվերջ խոսվում է այդ մասին, չնայած ասում են` Սերժ Սարգսյանն ասել է. «Արա, մի արա»»: «Ուրեմն սենց՝ հոկտեմբերի 12-ին ես, այո, գալու եմ Մոսկվայից Հայաստան, գալու եմ ուղիղ ձեր թերթ, այդ մասին հարցազրույց տամ` ան-պայ-ման, ու ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»: Կսպասենք: