Որ չի կարող քվեարկել, ո՞նց ասի՝ ինչպես կքվեարկեր

Որ չի կարող քվեարկել, ո՞նց ասի՝ ինչպես կքվեարկեր

Նախօրեին, Սահմանադրության նախագծի քվեարկությունից հետո ԱԺ-ից դուրս գալիս մեր լրագրողը փողոցում պատահաբար հանդիպել է խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանին, ով վաղուց չի երեւում, չի խոսում։ Իսկ Դուք ինչպե՞ս կքվեարկեիք,- հարցրել է լրագրողը Թորոսյանին։ Ինչ-որ տեղ շտապող ԱԺ նախկին նախագահը խորը հոգոց հանելուց հետո պատասխանել է․ «Չեմ ուզում խոսել մի բանի մասին, որը գոյություն չունի»։ Ասել է նաեւ, որ ծանոթ է նոր սահմանադրության նախագծին ու, հավանաբար, առաջիկայում կներկայացնի իր կարծիքը։