Լևոն Զուրաբյանի «պրովոկացիոն» հարցերը ՕԵԿ-ին և լրագրողներին

Լևոն Զուրաբյանի «պրովոկացիոն» հարցերը ՕԵԿ-ին և լրագրողներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույցներին ներկայացավ «պրովոկացիոն» հարցերի փաթեթով։ Նա նախ դահլիճի մուտքի մոտ ահնդիպելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանին, շատ «միամիտ» ձևով հետաքրքրվեց․ «Ես էդպես էլ չհասկացա՝ հիմա ՕԵԿ-ը կո՞ղմ էր, թե՞ դեմ Սահմանադրությանը»։



Այնուհետև, Լևոն Զուրաբյանը արդեն ճեպազրույցի ժամանակ որոշեց մինի հարցում անկացնել այն մարդկանց շրջանում, ովքեր սովորաբար իրենք են հարցումներ անցկացնում և հարցեր տալիս․ դրանք լրագրողներն էին։ Զուրաբյանը նույնատիպ «պրովոկացիոն» հարց տվեց նաև մեզ՝ լրագրողներից, թե ովքե՞ր են այո ասելու Սահամանդրությանը, թող ձեռք բարձրացնեն։ Ոչ ոք ձեռք չբարձրացրեց, միայն մի լրագրող ձեռք բարձրացրեց՝ հայտարարելով, որ ինքը ոչ է քվեարկելու։



Մինչ Զուրաբյանը «քվեարկության» պատկերից փորձում էր վերլուծություններ անել, Hraparak.am-ը հետաքրքրվեց նրանից՝ թե ինչու՞ է նման «պրովոկացիաների» եթնարկում թե՛ իր ընդդիմադիր գործընկերներին, թե՛ լրագորղներին։



Ի պատասխան՝ Լևոն Զուրաբյանն ասաց, որ ոչինչ, երբեմն անհարաժեշտ է նաև «պրովոկացիաներ» անել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ