Ավտոբուսի զոհերին և վիրավորներին տեղափոխող օդանավը Երևան կժամանի երկու ժամ ուշացումով

Ավտոբուսի զոհերին և վիրավորներին տեղափոխող օդանավը Երևան կժամանի երկու ժամ ուշացումով

Ինչպես տեղեկացրել էինք՝ ՌԴ-ում վթարված հայկական ավտոբուսի զոհերին և վիրավորներին Հայաստան կտեղափոխեն այսօր հատուկ չվերթով։ Նախատեսված էր, որ օդանավը «Զվարթնոց» օդանավակայան կժամանի ժամը 20:00-ին։



Քիչ առաջ, սակայն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացանք, որ ժամանումը հետաձգվում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռը վայրէջք կկատարի երկու ժամ ուշացումով՝ ժամը 21:45-22:00-ի սահմաններում։ Հիշեցնենք, որ ավտոբուսի վթարի զոհերին և վիրավորներին Հայաստան կտեղափոխեն ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ օդանավով։