Օրերս իրաքյան կողմը Ռուսաստանի հետ կքննարկի ռազմական օգնության հարցը

Օրերս իրաքյան կողմը Ռուսաստանի հետ կքննարկի ռազմական օգնության հարցը

Իրաքի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի քարտուղար Շահվան Աբդալլան հայտարարել է, որ խորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեն նոյեմբերի կեսին այցով կմեկնի Ռուսաստան՝ քննարկելու ռուսական աջակցությունը՝ իրաքյան բանակի մարզումների և սպառազինության տեսքով: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:



«Պայմանավորվածության համաձայն՝ անվտանգության և պաշտպանության կոմիտեի այցը Մոսկվա տեղի կունենա նոյեմբերի կեսին՝ քննարկելու համար մի շարք հարցեր, այդ թվում՝ տեղեկատվական կենտրոնի աշխատանքի, նաև Ռուսաստանի կողմից Իրաքին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում աջակցության հետ կապված»,- ասել է Աբդալլան, հավելելով, որ «կքննարկվեն նաև իրաքյան բանակի պատրաստականության և զենքի մատակարարման հարցեր»: