Կայացավ Գերման Ավագյանի «Տեսողական պոեզիա» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Կայացավ Գերման Ավագյանի «Տեսողական պոեզիա» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Այսօր «Նավավար» ձկնալի ըմպելարանում տեղի ունեցավ վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի՝ «Տեսողական պոեզիա» («Визуальная поэзия») անվանումով գրքի շնորհանդեսը, որը լուսանկարչության պատմության մեջ պատկերի և տեքստի նման համադրության առաջին փորձն է: «Նկարել եմ իմ ընկերներին, որոնց հետ աշխատել եմ «Գարուն» ամսագրում, այդ ժամանակվանից էլ ուզում էի նման մի բան անել, բայց ֆորմատը չէի գտնում միայն 25 տարի հետո Բրոդսկի կարդալուց գտա այդ ձեւաչափը»,- նշեց լուսանկարիչն ու հավելեց, որ գրքում ներկայացված 15 պոետներից յուրաքանչյուրն իր լուսանակարի վրա գրել է իր բանաստեղծություններից մեկը։



Լուսանկարները՝ Սոնա Ադամյանի