Սա, կներեք, ախմախություն է. Զուրաբյան

Սա, կներեք, ախմախություն է. Զուրաբյան

Լևոն Զուրաբյանի համար զուտ ֆորմալ տեսակետից մի բան ակնհայտ է և անընդունելի, որ բոլոր ինֆորմացիաներում գնում է այն տեղեկությունը, որ այդ վնասազերծված խմբի մոտ հայտնաբերել են «Ոչ»-ի պաստառ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց նա՝ անդրադառնալով երեկ Նորքում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբավորմանն ու դրա շուրջ ծավալված աղմուկին։



«Սա, կներեք, ախմախություն է»-լրագրողներին հետ զրույցում ասաց Զուրաբյանը։
Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ կոնկրետ ի՞նչն է ախմախություն, «Ոչ»-ի պաստա՞ռը, թե՞ այդ պաստառի հայտնաբերումը այդ խմբի մոտ։



«Չէ, իշխանության կողմից նման պրոպագանդան, որովհետև սա շատ պարզունակ հնարք է, երբ որ փորձում են ինչ-որ մի բաասական ինֆորմացիա, բացասական մի ազդակ կապել «Ոչ»-ի կամպանիայի հետ։ Է հետո՞։ Կարող էր լինել, ասենք, «Այո»-ից, և ի՞նչ... Սա աբսուրդ է։ Այսինքն՝ արդեն միայն էդ փաստը, որ իշխանությունները հրապարակում են նման տեղեկություն, ցույց է տալիս, որ իշխանություններն էդ պահին լուծել են քարոզչակյան խնդիր»,-ասաց նա՝ նշելով, որ սա շատ կեղտոտ հնարք էր, ինչը լուրջ կասկածներ է հարուցում իրենց իրական մոտիվների վերաբերյալ։



Դիտարկմանը, թե Գորիկ Հակոբյանն ասում էր, որ հրեշավոր վտանգներ են կանխվել, և հնարավոր էր մեծ աղետներ լինեին, պարոն Զուրաբյանն ասաց. «Ես նորից եմ ասում՝ մենք կասեինք՝ փառք ու պատիվ ձեզ, որ վնասազերծել եք ինչ-որ մի վտանգավոր խումբ, եթե չլիներ այս հանգամանքը։ Այս հանգամանքը ցույց է տալսի, որ մենք գործ ունենք շատ կեղտտո քարոզչական հնարքի հետ՝ անկախ նրանից, թե այդ խումբն ինչէ պլանավորել, իսկապես մեղավոր են, թե սարքում են այդ գործը»



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ