Էր-Ռիադում հավաքվել է սիրիական ընդդիմությունը

Էր-Ռիադում հավաքվել է սիրիական ընդդիմությունը

Դեկտեմբերի 9-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում՝ թագավորության ԱԳՆ հովանու ներքո սկսվել են Սիրիական ընդդիմության, այդ թվում՝ իսլամիստների երկու խոշոր զինված խմբավորումների՝ «Ջեյշ Ալ-Իսլամի» և «Ահրար Ալ-Շամի» ներկայացուցիչների բանակցությունները, որի նպատակն է ՝ մշակել ընդհանուր դիրքորոշում Սիրիայի կառավարության պատվիրակության հետ հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sky News Arabia-ին։



Համաժողովը կտևի 2 օր և կավարտվի համատեղ հայտարարության հրապարակմամբ։
Հանդիպմանը, որը բացել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-
Ջուբեյրը, մասնակցում են սիրիական ընդդիմության մոտ 100 ներկայացուցիչներ։
Համաժողովի մասնակիցները կքննարկեն սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման ուղիները, հնարավոր հրադադարը և Սիրիայի վերականգնման հեռանկարները։