Պետդեպը այցագրեր տրամադրելիս «թացը չորի հետ է խառնել»

Պետդեպը այցագրեր տրամադրելիս «թացը չորի հետ է խառնել»

Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի հետազոտող Մարկ Թիսենը Washington Post թերթում հրապարակված հոդվածում զետեղել է տեղեկություններ, ըստ որոնց՝ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱՄՆ իշխանությունները երկիր մտնելու այցագիր են տվել մոտ 10 հազար մարդու, որոնց հետո կասկածել են ահաբեկչության մեջ: Այս մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:
«Օրերս Պետդեպը կոնգրեսում խոստովանեց, որ 2001 թ. ի վեր անվավեր է համարել 9.500 մարդու այցագրեր, որոնք կամ մասնակցել են ահաբեկչական գործունեության, կամ կապեր են ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ: Դա նշանակում է, որ մոտ 10 հազար մարդ, որոնց այնուհետև համարել են չափազանց վտանգավոր ԱՄՆ մուտքի համար, սխալմամբ այցագրեր են ստացել երկիր օրինական մուտքի համար»,- գրում Թիսենը:
Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի կատարած հետազոտության համաձայն՝ Պետդեպը վերջին 15 տարում մուտքի հարցում մերժել է 2.200 այցագրի համար դիմածների՝ մտավախություն ունենալով, որ նրանք կապված են ահաբեկչության հետ: