Վստահ եմ, որ Մոգերինին ոչ թե ռուսամետ է, այլ ավելի շատ եվրոպամետ է և եվրոպական շահերից է խոսում

Վստահ եմ, որ Մոգերինին ոչ թե ռուսամետ է, այլ ավելի շատ եվրոպամետ է և եվրոպական շահերից է խոսում

Այսօր ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այցելել էր Ազգային ժողով։ Այստեղ նա հանդիպումներ ուենցավ իշխանական երկու՝ ՀՀԿ և ՀՅԴ կոալիցիոն խմբակցությունների և ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Վերջինիս ներկայացուցիչ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը Hraparak.am-ին ասաց, որ իր կողմից հանդիպմանը բարձրացվել en ԼՂՀ խնդրի հետ կապված հարցեր, ՀՀ-ԵՄ բանակցություններին առնչվող հարցեր, վիզաների ազատականացման և տարբեր բարեփոխումների հետ կապված հարցեր։



Պողոսյանն ասաց, որ մինչ Հայաստան գալը Մոգերինին մեկ օր առաջ այցելել էր նաև հարևան Ադրբեջան, որտեղ քննարկvել են Եվրամիություն-Ադրբեջան էներգետիկ համագործակցության խնդիրները, իսկ Հայաստան էլ այցելել է տարածաշրջանային այցի շրջանակներում՝ կարևորելով երկու երկրների հետ ԵՄ գործընկերային հարաբերությունները։



Մեր դիտարկմանը, թե Մոգերինիին գնահատել են որպես ռուսամետ և սոցիալիստական հայացքներով գործիչ, Թևան Պողոսյանն ասաց. «Դե, սոցիալիստական հայացքները մի կողմ դրած՝ ինքը նաև Իրանի հետ համագործակցության ուղղությունների վրա է մեծ ներդրում արել, իրեն համարում են, որ ինքը կողմնակիցն էր Իրանի հանդեպ պատժամիջոցները հանելուն։ Բայց ոչ թե ռուսամետություն, այլ վստահ եմ, որ ինքը ավելի շատ եվրոպամետ է և եվրոպական շահերից է խոսում»։



Նա նաև նշեց, որ ինքը հարց է բարձրացրել նաև փախստականների խնդրի հետ կապված, քանի որ Հայաստանը երկրորդ երկիրն է, որ փախստականներ է ընդունել։
«Եվ համարում եմ, որ այստեղ պետք է նոր մոտեցումներ ընդունեն, որ նաև Հայաստանը պետք է մասնակցի այն բոլոր ծրագրերին, որտեղ Եվրամիությունը փորձում է օժանդակել այլ երկրներիում փախստականների մնալուն և ադապտացմանը, որ նրանք մնան այդ երկներում, այլ ոչ թե տեղափոխվեն Եվրամիություն»,-ասաց պատգամավորը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ