Վարչապետն ընդունել է հոլանդահայ գործարարների

Վարչապետն ընդունել է հոլանդահայ գործարարների

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազին և Երվանդ Հայկազին:



Հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:



Վարչապետը ողջունել է հոլանդահայ գործարարների՝ հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:



Հանդիպմանը քննարկվել են կաշվեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր: