Եթե պետք լինի, վարչապետը պատրաստ է իր դղյակը վաճառել հանուն բանակի

Եթե պետք լինի, վարչապետը պատրաստ է իր դղյակը վաճառել հանուն բանակի

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ծիծեռնակաբերդում հայտարարեց, որ իշխանությունը որևէ մեկին չի հովանավորել և չի հովանավորելու, որ ինքը հարկեր չվճարի և հարստանա ապօրինի: Դիտարկմանը, թե իր անունն են կապում մեծ ունեցվածքի հետ, նաև հանրության պահանջն է, որ սկսած վարչապետից, նախագահից` վերադարձնեն գումարները, Աբրահամյանը հարցը անհիմն և ոչ կոռեկտ անվանեց: Ըստ նրա` որևէ դեպք չենք կարող նշել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, իր դիրքից, հարստություն է կուտակել կամ հարստացել է ապօրինի ճանապարհով:



Hraparak.am-ի հարցին՝ պատրա՞ստ է վաճառել իր շքեղ դղյակը կամ ունեցվածքի մի մասը բանակի կարիքների համար, վարչապետն ասաց. «Եթե անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի: Դուք հերիք է ժողովրդին թյուրիմացության մեջ գցեք: Ձեր պահվածքը հենց բերում է մի երևույթի, որ դառնում է անկառավարելի»:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ