ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը

ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը

Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:



Այսօր ավելի վաղ ներկայացված հաղորդագրության մեջ նշվել էր ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը: