Միակ փաստն այն է, որ Միհրանը գոյություն ունի, թեև դա էլ քննությունից հետո...

Միակ փաստն այն է, որ Միհրանը գոյություն ունի, թեև դա էլ քննությունից հետո...

 



Է՜, ժամանակ կար, որ առյուծ էր ԴԱՀԿ Միհրանը, առյու՜ծ և պատկերացնել, որ նրա գործունեության մասին պիտի խոսի Արփինե Հովհաննիսյանը, ոչ միայն անհավատալի, այլ զավեշտի հասնող ծիծաղելի կթվար:



Բայց տեսեք որ այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց ԴԱՀԿ արդեն նախկին ծառայության պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորներում գրանցված 3 ընկերությունների մասին: Նա հարցրեց կառավարությանը՝ ուսումնասիրե՞լ եք այդ փաստաթղթերը եւ հանգե՞լ եք եզրակացության:



Ու գիտե՞ք ով է պատասխանում: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:



Ժամանակները փոխվել են:



Ու գիտե՞ք ինչպես է պատասխանում: Ընդամենը լսեք.



«Ով էր ճիշտ, ով էր սխալ՝ գնահատականներ հնչեցնել, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի պնդումներ անել, երբ ավարտվի քննությունը այդ գործով: Կան փաստեր եւ այդ փաստերի հետ վերաբերվում են այնպես, ինչպես պետք է վերաբերվեն: Իսկ այս պահին փաստն այն է, որ պաշտոնատար անձը հրաժարական է ներկայացրել եւ իր հրաժարականի մեջ հիմնավոր կերպ ներկայացվել են պատճառները, որոնք դրվել են հրաժարականի հիմքում»:



Անորոշության և ոչինչ չասող բառերի մի խուրձ:



Գուցե ավելի լավ լիներ ասեր՝ միակ փաստն այն է, որ Միհրանը գոյություն ունի, թեև դա էլ քննությունից հետո...



 



Հասմիկ Բաբաջանյան