Մենք մեզ խայտառակ ենք անում, որ ի՞նչ... այն էլ՝ մեր զավակների ու մայրերի հերոսացման ֆոնին...

Մենք մեզ խայտառակ ենք անում, որ ի՞նչ... այն էլ՝ մեր զավակների ու մայրերի հերոսացման ֆոնին...

 



Անցածն անցած է, ինչ եղել- եղել է: Բայց երբ մի փոքր ուզում ես ետ նայել գնահատողի աչքերով, փշաքաղվում ես:



63 համար ավտոբուսի պայթյունին ողջ աշխարհն էր հետևում: Բնական է, քաղաքական այս լարված իրավիճակում կապում էին ահաբեկչության հետ:



Պատկերացրեք, նման իրավիճակում ինչքան ուշադիր էին հետևում արտասահմանյան լրատվամիջոցները, թե ի՞նչ է եղել առանց այդ էլ Ադրբեջանի կողմից քառօրյա ահաբեկչության, բարբարոսության ենթարկված Հայաստանի հետ:



Եվ ահա մեր իրավապահ մարմինները հայտնում են մոտավորապես այսպիսի միտք: Չմոռանանք, որ համայն աշխարհն էր հետևում պատասխանին.



«Ընդամենը մի հայ զավակ է պայթուցիկ վերցրել, որ գնա՝ մորը պայթեցնի, բայց դե, մինչև տուն հասնելը ավտոբուսն է պայթել: Մի փոքր կենցաղային բան է, ուրիշ ոչինչ»:



Չակերտներում իմ բառերն են, որ վերծանել եմ պաշտոնական հաղորդագրության ժողովրդական ընկալման ձևը:



Նման բացահայտումից հետո խնդրում եմ ոստիկանությանը բացատրել, թե ինչ շահեց հայկական կողմը: Խոսքը քաղաքական աստառի մասին է:



Մեզ ի՞նչ գույներով կարող են պատկերացնել այլ ազգեր, երկրներ...



Այդքանից հետո ինչքա՞ն է տեղին մեկ ուրիշի բարբարոս անվանել:



... Երբ կարելի էր մի փոքր շտկումով այլ երանգ տալ դեպքին: Իհարկե, ինձ կասեն, թե ինչպե՞ս կարող էր իրականությանն այլ երանգ տար իրավապահ մարմինը, այդ հարցին ժողովուրդը կարող է իմ փոխարեն պատասխանել:



Մենք մեզ խայտառակ ենք անում, որ ի՞նչ... այն էլ՝ մեր զավակների ու մայրերի հերոսացման ֆոնին...



Էլի «ճշտով գնայիք», բայց մի փոքրիկ շտրիխով կարող էիք այնպես անել, որ ողջ աշխարհով մեկ սևերես չլինեինք: 

Հասմիկ Բաբաջանյան